Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Թատերական Լոռի»

«Թատերական Լոռի»
05.10.2016 | 13:15

Հոկտեմբերի 4-13-ը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Այս տարի փառատոնին մասնակցում է 14 թատերական խումբ` Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հյուսիսային Օսեթիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից: Փառատոնի խաղացանկում ընդգրկված 17 բեմադրությունները, շուրջ 30 անգամ կներկայացվեն վերը նշված քաղաքներում: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին կմասնակցեն Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան, Վլադիկավկազի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան, Մոսկվայի «Սոբիտիե» թատրոնները:

Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի Հ. Պարոնյանի անվան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Սոս Սարգսյանի անվան Համազգային, Պատանի հանդիսատեսի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական, Ալավերդու քաղաքային թատրոնները:
Նշենք, որ «Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979-ին` որպես ժողովրդական թատրոնների փառատոն: 2006-ից այն պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն էր, 2008-ից անցկացվում է որպես միջազգային փառատոն:


«Թատերական Լոռին» անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հրատ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ